21:29  ,  23 հուլիսի, 2014

Խամես Ռոդրիգես. Կդիմանամ ցանկացած ճնշման

Այսպիսի ակումբում խաղալու ժամանակ հսկայական ճնշում են գործադրում քեզ վրա, սակայն պատրաստ եմ դրան, ասել է Մադրիդի «Ռեալի» նորեկ Խամես Ռոդրիգեսը։ Կոլումբիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպանը հայտարարել է Արքայական ակումբում իր նպատակների մասին։

«Եկել եմ, որպեսզի թիմին օգնեմ պատմություն կերտել, անել ավելին։ Երազանքս երկար տարիների ընթացքում տիտղոսներ նվաճելն է, քանի որ «Ռեալը» հաղթող ակումբ է, եւ ես նույնպես հաղթող եմ»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

Հիշեցնենք, որ Ռոդրիգեսը «Ռեալի» հետ կնքել է 6 տարվա պայմանագիր, իսկ նրա աշխատավարձը կկազմի 7 միլիոն եվրո։ Նրա տրանսֆերի համար իսպանական ակումբը վճարել է 80 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս