20:50  ,  23 հուլիսի, 2014

Չեմպիոնների լիգա. «Ակտոբեն» Պիզելիի եւ Արզումանյանի հետ շարժվում է առաջ

Ղազախական «Ակտոբեն» դուրս եկավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։ 

Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում ղազախական ակումբը տանը 3։0 հաշվով հաղթեց Թբիլիսիի «Դինամոյին»։ Վրաստանում անցկացված առաջին խաղում ղազախական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով։

Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը եւ կիսապաշտպան Մարկոս Պիզելին «Ակտոբեի» մեկնարկային կազմում էին։ Պիզելին փոխարինվեց 83-րդ րոպեին, իսկ Արզումանյանը մասնակցեց ամբողջ խաղին։

«Ակտոբեի» մրցակիցը հաջորդ փուլում կլինի «Ստյաուա» (Ռումինիա) - «Ստրյոմսգոդսետ» (Նորվեգիա) զույգի հաղթողը։

Չեմպիոնների լիգա. որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Ակտոբե» (Ղազախստան) - «Դինամո» (Վրաստան)՝ 3:0 (Առաջին խաղ՝ 1։0)

Ալեքսեյ Անտոնով, 75, Իվան Զենկովիչ, 82, Աբատ Աիմբետով, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում