20:28  ,  23 հուլիսի, 2014

Կարլոս Տեւեսը սպառնում էր հեռանալ «Յուվենտուսից»

Թուրինի «Յուվենտուսի» արգենտիանցի հարձակվող Կարլոս Տեւեսը իտալական ակումբի ղեկավարությանը համոզել է չհրավիրել Ռոբերտո Մանչինիին, հաղորդում է Football Italia-ն։

Անտոնիո Կոնտեի հրաժարականից հետո իտալացի մասնագետը համարվում էր ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուներից, սակայն Տեւեսը «Յուվենտուսի» ղեկավարությանը սպառնացել է հեռանալ թիմից, եթե Մանչինին նշանակվի այդ պաշտոնում։

Տեւեսը եւ Մանչինին աշխատել են միասին անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։ Մյունխենի «Բավարիայի» հետ խաղի ժամանակ նրանց միջեւ վեճ է առաջացել, քանի որ ֆուտբոլիստը հրաժարվել է դուրս գալ փոխարինման։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» գլխավորել է Մասիմիլիանո Ալեգրին, ով ավելի վաղ աշխատել է «Միլանում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում