19:25  ,  23 հուլիսի, 2014

«Ռեալը» մեկ օրում վաճառել է Խամես Ռոդրիգեսի 50 հազար մարզաշապիկ

Մադրիդի «Ռեալը» Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տեղափոխությունից հետո մեկ օրվա ընթացքում վաճառել է 23-ամյա ֆուտբոլիստի ավելի քան 50 հազար մարզաշապիկ, հաղորդում է Transfer Centre-ի թվիթերյան էջը։

Արքայական ակումբը Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի մարզաշապիկի մեկ օրվա վաճառքից ստացել է 2 միլիոն ֆունտ ստերլինգ եկամուտ։

Հիշեցնենք, որ Ռոդրիգեսը «Ռեալի» հետ կնքել է 6 տարվա պայմանագիր, իսկ նրա աշխատավարձը կկազմի 7 միլիոն եվրո։ Նրա տրանսֆերի համար իսպանական ակումբը վճարել է 80 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս