18:10  ,  23 հուլիսի, 2014

Արթուր Մալոյան. Մինչեւ հիմա լավ հիշողություններ ունեմ «Տոտենհեմի» դեմ խաղից

Մրցաշրջանի նախավերջին հանդիպումը կլինի, այդ պատճառով պետք է որակյալ ֆուտբոլ ցուցադրենք։ Սպասում եմ արագ եւ դինամիկ խաղի, ասել է Տուլայի «Արսենալի» հարձակվող Արթուր Մալոյանը՝ խոսելով անգլիական «Շեֆիլդ Ուենսդեյի» հետ ստուգողական հանդիպման մասին։

«Պրոֆեսիոնալ կարիերայում միայն մեկ անգամ եմ խաղացել անգլիացիների հետ. դա 2008 թվականին Եվրոպայի լիգայի «Տոտենհեմ» - «Սպարտակ» հանդիպումն էր։ Մինչեւ հիմա լավ հիշողություններ ունեմ այդ խաղից»,- Մալոյանի խոսքը մեջբերում է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած ակումբի պաշտոնական կայքը։

«Արսենալ» - «Շեֆիլդ Ուենսդեյ» խաղը կկայանա հուլիսի 23-ին՝ Երեւանի ժամանակով 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում