16:50  ,  23 հուլիսի, 2014

Չավին «Բարսելոնայից» կհեռանա ձմռանը

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա կատալոնական «Բարսելոնայից»:

El Mundo Deportivo-ն գրում է, որ նոր մրցաշրջանի առաջին հատվածը 34-ամյա ֆուտբոլիստը կանցկացնի «Բարսելոնայում», իսկ հունվարին կտեղափոխվի ամերիկյան «Նյու Յորք Սիթի»: Չավին արդեն պայմանավորվել է նորաստեղծ ակումբի հետ: «Նյու Յորք Սիթիի» հետ իսպանացին կկնքի պայմանագիր «2+1» համակարգով:

Չավին ամբողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում», որի կազմում մասնակցել է նախորդ մրցաշրջանի 30 խաղի՝ դառնալով 3 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում