15:50  ,  23 հուլիսի, 2014

«Արարատը» խոշոր պարտությամբ ավարտեց վրացական հավաքը

Երեւանի «Արարատը» Թբիլիսիում ավարտեց հավաքը եւ վերադառնում է Երեւան, փոխանցում է ակումբի կայքը:

Հուլիսի 23-ին երեւանյան ակումբը երկրորդ կազմով ընկերական խաղում մրցել է վրացական «Գագրայի» հետ եւ պարտվել է 2:6 հաշվով: «Արարատից» աչքի են ընկել Արայիկ Մկրտչյանը եւ Ռոման Հովհաննիսյանը:

«Գագրայի» դեմ «Արարատը» խաղացել է հետեւյալ կազմով.

Լեւոն Մինասյան, Կարեն Խաչատրյան (Հենզել Վարդանյան), Ավետիս Ղազարյան (Գորիկ Խաչատրյան), Գոռ Մկրտումյան, Էրիկ Կրոյան (Տիգրան Մելիքյան), Դավիթ Գ. Գրիգորյան (Արարատ Պողոսյան), Հարություն Օհանյան, Արմեն Դուրունց, Սերգեյ Ամրոյան, Էրիկ Մարգարյան (Արայիկ Մկրտչյան), Ռոման Հովհաննիսյան:

Թիմի գլխավոր մարզիչ Դուշան Միյիչը հանգստանալու հնարավորություն է տվել առաջատարներին: Հանդիպմանը չմասնակցեցին Ալեքսանդր Ռակիչը եւ Զավեն Բուլուտը, Գորիկ Խաչատրյանը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում, թեթեւ վնասվածքների պատճառով չխաղացին Ռոբին դի Լաուրոն եւ Ալեքսանդր Զելենովը:

Հիշեցնենք, որ առաջին երկու ստուգողական խաղերում «Արարատը» նույն՝ 1:2 հաշվով պարտվել էր վրացական «Սպարտակին» եւ «Սիոնիին»: Երեւանցիները Ձորաղբյուրի մարզաբազայում կշարունակեն նախապատրաստվել օգոստոսի 3-ին կայանալիք «Ալաշկերտի» հետ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրի հանդիպմանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով