15:20  ,  23 հուլիսի, 2014

Պաշտոնական. Ժերեմի Մաթյեն տեղափոխվեց «Բարսելոնա»

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է իսպանական «Վալենսիայի» ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մաթյեի տեղափոխության մասին:

30-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ կնքել է պայմանագիր «4+1» համակարգով: Մաթյեին ձեռք բերելու համար կատալոնացիները կվճարեն 20 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին «Վալենսիայում» մասնակցել է 32 խաղի, դարձել է 3 գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ: Մաթյեն 2009-ին ֆրանսիական «Թուլուզից» էր տեղափոխվել «Վալենսիա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս