14:50  ,  23 հուլիսի, 2014

«Մերսեդեսը» 70 միլիոն ֆունտանոց պայմանագիր կառաջարկի Հեմիլթոնին

Ֆորմուլա-1-ի «Մերսեդես» թիմը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնին:

The Mirror-ի համաձայն՝ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչեւ 2017-ը: Գործարքը կկազմի 70 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ֆորմուլա-1-ի ընթացիկ մրցաշրջանում Հեմիլթոնը երկրորդն է ընդհանուր հաշվարկում: Նա ունի 176 միավոր եւ զիջում է միայն իր թիմակից Նիկո Ռոզբերգին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում