12:59  ,  23 հուլիսի, 2014

Յուրգեն Կլոպը կուտի ցախավել, եթե Հումելսը տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացառել է գերմանացի պաշտպան Մատս Հումելսի տեղափոխությունն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Գերմանացի մասնագետը նշել է, որ այդ դեպքում նա պատրաստ է ուտել ցախավել:

«Եթե այդ պատմությունն անհեթեթություն չէ, ես պատրաստ եմ ուտել ցախավել»,- Կլոպի խոսքը մեջբերում է Metro-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անգլիայի 20-ակի չեմպիոնը 20 միլիոն եվրո է վճարելու Հումելսին ձեռք բերելու համար:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում