12:37  ,  23 հուլիսի, 2014

Բեքհեմն ԱՄՆ-ում այցելել է «Մանչեսթեր Յունայթեդին» (ֆոտո)

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմն այցելել է ԱՄՆ-ում հավաք անցկացնող «Մանչեսթեր Յունայթեդին», փոխանցում է Daily Mail-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը հանդիպել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուի վան Գալին ու նրա օգնական Ռայան Գիգզին:

ԱՄՆ-ում մանչեսթերցիներն ընկերական խաղ կանցկացնեն «Լոս Անջելես Գելաքսիի» հետ, որի կազմում Բեքհեմը խաղացել է 2007-2012-ը: 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում