12:09  ,  23 հուլիսի, 2014

Ալեխանդրո Սաբելյա. Մեսին իրեն զոհաբերում էր հանուն թիմի

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան պաշտպանել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին: Նրա խոսքով՝ Լոնդոնի «Չելսին» գլխավորող Ժոզե Մոուրինյոն ու շատ մասնագետներ անհիմն են քննադատում Արգենտինայի հավաքականի ավագին:

«Կարդացել եմ, թե ինչ են գրում Մեսիի մասին: Ինձ համար տարօրինակ էր տեսնել այդքան քննադատություն: Մեսին հարգանքի է արժանի այն բանի համար, որ իրեն զոհաբերում էր հանուն թիմի: Դա ավելի է, քան Մոուրինյոյի կարծիքը»,- Սաբելյայի խոսքը մեջբերում է sport.es-ը:

Հիշեցնենք, որ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում Մեսին ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, իսկ արգենտինացիները եզրափակիչում պարտվեցին Գերմանիայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում