11:33  ,  23 հուլիսի, 2014

«Մոնակոն» կպայքարի Տորեսի համար

«Մոնակոն» միացել է այն ակումբներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորեսին, գրում է Daily Mail-ը:

30-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է գնել նաեւ Մադրիդի «Աթլետիկոն»: «Չելսին» 20 միլիոն ֆունտ ստերլինգ է գնահատում իսպանացու տրանսֆերային արժեքը: «Մոնակոն» առաջիկայում բանակցություններ կսկսի Տորեսի տրանսֆերի վերաբերյալ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում