10:50  ,  23 հուլիսի, 2014

Մեսին հետաքրքրվել է «Արսենալ» տեղափոխությամբ

Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մինչեւ կատալոնական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելը դիտարկել է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվեու տարբերակը, գրում է Vozpopuli-ն:

«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրն այդ հարցով հետաքրքրվել է «Բարսելոնայում» նախկին թիմակից Սեսկ Ֆաբրեգասից, ով նախկինում խաղացել էր «Արսենալում»: Նշվում է, որ Մեսին ցանկացել է ստանալ շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին արգենտինացին երկարաձգել էր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ՝ դառնալով աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Այժմ նա ստանում է տարեկան 20 միլինո եվրո աշխատավարձ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում