11:11  ,  23 հուլիսի, 2014

«Ռեալի» նախագահը Խամեսին համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գովեստի խոսքեր է ասել թիմի նորեկ Խամես Ռոդրիգեսի հասցեին:

«Ռոդրիգեսն այն ֆուտբոլիստն է, ով ի զորու է ցուցադրել բարձր մակարդակի ֆուտբոլ: Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում նա Կոլումբիայի հավաքականի իսկական առաջատարն էր եւ դարձավ մրցաշարի գլխավոր հայտնությունը: Իր խաղով Խամեսն ապացուցեց, որ արդեն հիմա համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- Պերեսի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար «Ռեալը» 80 միլիոն եվրո է վճարել «Մոնակոյին»: Խամեսը մադրիդցիների հետ կնքել է 6 տարվա պայմանագիր՝ ստանալով Արքայական ակումբի 10 համարի մարզաշապիկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում