10:28  ,  23 հուլիսի, 2014

ՊՍԺ-ն բացատրություն է պահանջել ՈւԵՖԱ-ից

ՊՍԺ-ն բացատրություն է պահանջել ՈւԵՖԱ-ից, որը որակազրկել էր Ֆրանսիայի չեմպիոնի տնային ստադիոնի տրիբունաներից մեկը: ՊՍԺ-ի՝ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո գտնվող հաջոդ խաղում փակ կլինեն փարիզեցիների ստադիոնի 2 սեկտորներ: ՊՍԺ-ն պատժվել է, քանի որ ֆրանսիական ակումբի ֆանատները «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի խաղում վատ վերաբերմունք էին ցուցաբերել անդամալույծ երկրպագուների նկատմամբ: Այդ միջադեպի վերաբերյալ ՈւԵՖԱ-ն անցկացրել էր հետաքննություն:

«ՊՍԺ-ն զարմացած է ՈւԵՖԱ-ի որոշումից եւ պահանջում է բացատրություն, որը անհրաժեշտ է բողոքարկման համար: ՊՍԺ-ն միշտ դեմ է եղել խտրականությանը»,- ասվում է ակումբի կայքում տեղադրված հայտարարությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում