09:35  ,  23 հուլիսի, 2014

Անտոնիո Կոնտեն կգլխավորի ՊՍԺ-ն

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կգլխավորի ֆրանսիական ՊՍԺ-ն, գրում է Corriere dello Sport-ը:

Կոնտեի նշանակման մասին Ֆրանսիայի չեմպիոնը կհայտարարի առաջիկայում: Մայիսին ՊՍԺ-ն մինչեւ 2016-ը երկարաձգել է պայմանագիրը Լորան Բլանի հետ: Ֆրանսիացու գլխավորությամբ փարիզեցիները նախորդ մրցաշրջանում դարձել էին Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել իտալական «Միլանը»: Հուլիսի 15-ին նա խզել էր պայմանագիրն «Յուվենտուսի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում