00:53  ,  23 հուլիսի, 2014

Չեմպիոնների լիգա. «Բանանցին» դուրս թողած «Սանտա Կոլոման» «Ժալգիրիսի» հետ լքեց պայքարը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում հուլիսի 22-ին կայացան որակավորման երկրորդ փուլի մի շարք պատասխան խաղեր:

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Բանանցին» պայքարից դուրս թողած անդորրական «Սանտա Կոլոման» չկարողացավ հաղթահարել երկրորդ փուլի արգելքը՝ 2 խաղերի արդյունքում 3:0 հաշվով պարտվելով Թել Ավիվի «Մաքաբիին»: Անդորրայում Իսրայելի չեմպիոնը հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ տանը խփեց 2 անպատասխան գոլ:

Պայքարը լքեց նաեւ Լիտվայի չեմպիոն Վիլնյուսի «Ժալգիրիսը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանը: Լիտվացիների ճանապարհին կագնեց Զագրեբի «Դինամոն»:

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղեր

«Մաքաբի» (Իսրայել) - «Սանտա Կոլոման» (Անդորրա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 1:0)

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Ռեյկյավիկ» (Իսլանդիա)՝ 4:0 (առաջին խաղ՝ 1:0)

«Սուտյեսկա» (Չեռնոգորիա) - «Շերիֆ» (Մոլդովա)՝ 0:3 (առաջին խաղ՝ 0:2)

«Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 0:4)

«Լեւադիա» (Էստոնիա) - «Սպարտա» (Չեխիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 0:7)

«Սկենդերբեու» (Ալբանիա) - ԲԱՏԷ (Բելառուս)՝ 1:1 (առաջին խաղ՝ 0:0)

«Ժալգիրիս» (Լիտվա) – «Դինամո» (Խորվաթիա, Զագրեբ)՝ 0:2 (առաջին խաղ՝ 0:2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում