00:40  ,  23 հուլիսի, 2014

Պաշտոնական. Բոյան Կրկիչը կխաղա Անգլիայում

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Բոյան Կրկիչը տեղափոխվեց «Սթոք Սիթի», հայտնում է անգլիական ակումբի կայքը:

23-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ: Տրանսֆերը կազմել է 2 միլիոն եվրո: Կրկիչը հուլիսի 22-ին մեկնել է Գերմանիա, որտեղ հավաք է անցկացնում «Սթոք Սիթին»:

Նախորդ մրցաշրջանում իսպանացի հարձակվողը վարձավճարով խաղում էր Ամստերդամի «Այաքսում», որի կազմում մասնակցեց Հոլանդիայի առաջնության 24 խաղի՝ խփելով 4 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս