23:28  ,  22 հուլիսի, 2014

«Ռեալը» ներկայացրեց Խամես Ռոդրիգեսին (ֆոտոշարք)

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես ներկայացրեց թիմի նորեկ Խամես Ռոդրիգեսին, ով հուլիսի 22-ին 6 տարվա պայմանագիր էր կնքել Արքայական ակումբի հետ:

Կոլումբիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպանի շնորհանդեսը կայացավ Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում, որտեղ նա խաղադաշտ դուրս եկավ 10 համարի մարզաշապիկով: Միջոցառմանը ներկա էին նաեւ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու Խամեսի ընկերուհի Դանիել Օսպինան:

Հիշեցնենք, որ Խամեսին գնելու համար «Ռեալը» 80 միլիոն եվրո էր վճարել «Մոնակոյին», որը նրան պորտուգալական «Պորտուից» ձեռք էր բերել 45 միլիոնով:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում