20:10  ,  22 հուլիսի, 2014

Դունգայի նպատակը՝ Բրազիլիայի հավաքականում

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դունգան խոսել է իր ծրագրերի մասին։

«Նպատակս իմ նկատմամբ վերաբերմունքը փոխելն է։ Մենք պետք է արդյունքի հասնենք 2018-ին եւ մինչեւ այդ կողմնորոշվել թիմի կազմի հարցում։ Հավաքականի կազմը բավական երիտասարդ կլինի։ Կարեւոր է նաեւ հաշվի առնել երկրպագուների կարծիքը։ Հավաքականում կարեւոր է փորձի եւ երիտասարդության համադրումը։ Անշտապ ու վստահ քայլերով կգնանք դեպի արդյունքը»,- Դունգալի խոսքը մեջբերում Globo-ն։

Հիշեցնենք, որ 50-ամյա Դունգան Բրազիլիայի հավաքականի գլխավորել է նաեւ 2006-2010-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում