19:33  ,  22 հուլիսի, 2014

Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը՝ բարեգործական ակցիայում (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Trophée Ago 7» ակցիայի կազմակերիչներին, ովքեր 25-ամյա ֆուտբոլիստի մարզաշապիկն օգտագործել է բարեգործական ակցիայում։

«Շնորհակալություն «Trophée Ago 7»-ին բարեգործական ակցիա կազմակերպելու համար։ Շատ ուրախ էի տրամադրել «Բորուսիայի» մարզաշապիկը, ինչը ISREC եւ ARFEC ընկերություններին օգնեց գումար հավաքել քաղցկեղով հիվանդ մարդկանց համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում