19:45  ,  22 հուլիսի, 2014

Ռոբերտ Արզումանյան․ Գազաեւը շատ պահանջկոտ մարզիչ է

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը խոսել է Թբիլիսիի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի եւ Ղազախստանի չեմպիոնի նորանշանակ գլխավոր մարզիչ Վլադիմիր Գազաեւի մասին։

«Վաղը մեզ սպասվում է կարեւոր խաղ, այդ պատճառով ունենք համապատասխան տրամադրվածություն։ «Դինամոն» լավ թիմ է, որն ունի ուժեղ տեղացի ֆուտբոլիստներ եւ լեգեոնականներ։ Նրանք ունեն ամուր պաշտպանություն, թեեւ մենք գոլ խփեցինք արտագնա խաղում։ Այժմ կատարել ենք գործի կեսը, պետք է ավարտին հասցնենք այն։ Կարծում եմ՝ «Դինամոն» կարող է խաղալ ավելի լավ։ Նրանք ունեն պոտենցիալ, բայց մենք խաղացինք ավելի լավ։ Նույնը պետք է անենք պատասխան խաղում։

Վլադիմիր Գազաեւը շատ պահանջկոտ ու լավ մարզիչ է։ Նրա մարզումները շատ հետաքրքիր ենք անցնում։ Տակտիկական մարզումները եւս հետաքրքիր են։ Գազաեւը մարզիչ է, ով գիտի իր գործը։ Նրա հետ աշխատելը հաճելի է»,- Արզումանյանի խոսքը մեջբերում է sports.kz-ն։

Հիշեցնեք, որ Թբիլիսիում կայացած առաջին խաղում «Ակտոբեն» առավելության է հասել նվազագույն հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով