18:35  ,  22 հուլիսի, 2014

Խամես Ռոդրիգես․ Երազանքս իրականացավ

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մեկնաբանել է իր տեղափոխությանը Մադրիդի «Ռեալ»։

«Երազանքս իրականացավ։ Ուրախ եմ դառնալ աշխարհի լավագույն ակումբի մասնիկը»,- թվիթերյան էջում գրել է 23-ամյա Ռոդրիգեսը։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Խամեսը 6 տարվա պայմանագիր էր կնքել «Ռեալի» հետ։ Նրան գնելու համար Արքայական ակումբը «Մոնակոյին» վճարել է 80 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում