18:20  ,  22 հուլիսի, 2014

Պաշտոնական․ Դունգան՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Բրազիլացի Դունգան պաշտոնապես նշանակվեց ֆուտբոլի աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կայքը։

50-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինեց Լուիս Ֆելիպե Սկոլարիին, ով հեռացել էր աշխարհի 2014թ. առաջնությունից հետո։ Դունգան Բրազիլիայի հավաքականի գլխավորել է նաեւ 2006-2010-ը՝ այդ ընթացքում հաղթելով Ամերիկայի Գավաթում եւ Կոնֆեդերացիաների Գավաթում: Նրա գլխավորությամբ բրազիլացիներն անցկացրած 60 խաղում տարել են 42 հաղթանակ, կրել են 6 պարտություն՝ 12 խաղ ավարտելով ոչ ոքի։

Մարզչական կարիերայի ընթացքում Դունգան 2012-2013-ը գլխավորել է բրազիլական «Ինտերնասիոնալը»: Որպես ֆուտբոլիստ՝ նա Բրազիլիայի հավաքականում խաղացել է 1982-1998-ը՝ 91 խաղում խփելով 6 գոլ եւ 1994-ին դառնալով աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում