17:39  ,  22 հուլիսի, 2014

Մորատան վնասվածք է ստացել «Յուվենտուսում» առաջին մարզմանը եւ չի խաղա 2 ամիս

Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան խաղադաշտից կբացակայի մոտ 2 ամիս։ 21-ամյա հարձակվողը ծնկի վնասվածք է ստացել «Յուվենտուսի» կազմում անցկացրած առաջին մարզմանը։

Բուժզննումը ցույց է տվել, որ Մորատայի վերականգնման համար կպահանջվի 50 օր, փոխանցում է ակումբի կայքը։

Հիշեցնենք, որ իսպանացի հարձակվողին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» վճարել էր 20 միլիոն եվրո։ Նա իտալական ակումբում կխաղա 9 համարի մարզաշապիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս