16:58  ,  22 հուլիսի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» գտել է «նոր Բեյլին»

Անգլիական «Վեստ Հեմի» 16-ամյա կիսապաշտպան Օսկար Բորգը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրությունը։

Daily Mail-ի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը Բորգին հրավիրել է փորձաշրջանի եւ պատրաստել է 220 հազար ֆունտ ստերլինգ նրա տրանսֆերի համար։

Ներկայիս ակումբում Բորգին անվանում են «նոր Գարեթ Բեյլ»։ Տղան ոչ միայն շատ նման է Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպանին, այլեւ Բեյլի նման ձախլիկ է եւ տիրապետում է հուժկու հարվածների։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում