14:26  ,  22 հուլիսի, 2014

Խամես Ռոդրիգեսը բուժզննում է անցել Մադրիդում (ֆոտո)

«Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը բուժզննում է անցել Մադրիդի «Ռեալում», հաղորդում է Daily Mail-ը։

23-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 22-ին պաշտոնապես կներկայացվի Արքայական ակումբի կողմից։ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն մադրիդցիների հետ կկնքի 6 տարվա պայմանագիր՝ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով։ Խամես Ռոդրիգեսի տրանսֆերային արժեքը կկազմի մոտ 80 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում