15:26  ,  22 հուլիսի, 2014

«Արսենալը» հրաժարվել է Բալոտելիին ձեռք բերելու մտքից

Լոնդոնի «Արսենալը» հրաժարվել է «Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիին ձեռք բերելու մտքից, հաղորդում է Daily Mail-ը։

24-ամյա հարձակվողն անգլիական ակումբում ցանկանում էր ստանալ տարեկան 6.3 միլիոն եվրո աշխատավարձ։ Արսեն Վենգերի թիմը հրաժարվել է վճարել այդքան գումար, իսկ ֆրանսիացի մասնագետը հայտարարել է, որ իրեն հարկավոր չեն նոր հարձակվողներ։

Իտալական ակումբում Բալոտելիի աշխատավարձը կազմում է 4 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում