14:46  ,  22 հուլիսի, 2014

Արսեն Բեգլարյանը հեռացավ «Շիրակից»

Հուլիսի 22–ին Գյումրիի «Շիրակը» փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը դարպասապահ Արսեն Բեգլարյանի հետ, հաղորդում է Հայաստանի փոխչեմպիոնի պաշտոնական կայքը։

21-ամյա Բեգլարյանը «Շիրակի» հետ պայմանագիր էր ստորագրել հունիսին: Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահը «Շիրակի» կազմում մասնակցել է մի քանի ընկերական հանդիպման, ինչպես նաեւ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի՝ Կարագանդայի «Շախտյորի» հետ առաջին խաղին։

Մի քանի օր հետո հայկական ակումբը կներկայացնի նոր դարպասապահի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում