13:07  ,  22 հուլիսի, 2014

Խամես Ռոդրիգեսը «Ռեալում» կխաղա 10 համարի մարզաշապիկով (ֆոտո)

«Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հուլիսի 22-ին «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում պաշտոնապես կներկայացվի որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, հաղորդում է Marca-ն։

23-ամյա ֆուտբոլիստն Արքայական ակումբում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։ Ռոդրիգեսը «Ռեալի» հետ կկնքի 6 տարվա պայմանագիր՝ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով։ Նրա տրասնֆերի համար մադրիդցիները կվճարեն 80 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ կոլումբացին դարձել է Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում