12:00  ,  22 հուլիսի, 2014

Ուլի Հյոնեսին բանտից տեղափոխել են հիվանդանոց

Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ուլի Հյոնեսին տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է Bild-ը։

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հարկերից խուսափելու եւ չհայտարարագրած բանկային հաշվում 25 միլիոն եվրո թաքցնելու համար դատապարտվել է 3 տարի 6 ամսվա ազատազրկման։

Հյոնեսը, ով խնդիրներ ունի սրտի հետ, տեղափոխվել է Շտարնբերգի հիվանդանոց։ Նրա բուժումը նախատեսված էր անցկացնել ավելի վաղ։ Հյոնեսը բանտ կվերադառնա այն ժամանակ, երբ կարգավորվի նրա առողջական վիճակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս