12:45  ,  22 հուլիսի, 2014

Յուրգեն Կլոպ. Ռոյսը եւ Հումելսը չեն հեռանա «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է գերմանացի պաշտպան Մատս Հումելսի եւ կիսապաշտպան Մարկո Ռոյսի՝ թիմից հեռանալու մասին տեղեկությունները։ 47-ամյա մասնագետը բացառել է նման հնարավորությունը։

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են գրում լրագրողները. դա պարզապես աղբ է։ Կարող եմ վստահեցնել, որ Մարկո Ռոյսը եւ Մատս Հումելսը չեն ցանկանում հեռանալ «Բորուսիայից»։ Նրանք ոչ մի տեղ չեն հեռանա։ Հաջորդ մրցաշրջանում նրանք կխաղան մեր թիմում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Ruhr Nachrichten-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Հումելսին 20 միլիոն եվրոյով ձեռք բերելուն։ 25-ամյա Ռոյսի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք եվրոպական ակումբներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում