11:05  ,  22 հուլիսի, 2014

Ֆյուրիի եւ Չիսորայի մենամարտը չի կայանա

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանրքաշային կարգում անպարտելի բրիտանացի Թայսոն Ֆյուրիի եւ Դերեկ Չիսորայի մենամարտը չի կայանա, հաղորդում է BBC-ն։ Պատճառը Դերեկի կոտրված ձեռքն է։ Մենամարտը պետք է կայանար հուլիսի 26-ին Մանչեսթերում։

«Ներողություն եմ խնդրում երկրպագուներից, ովքեր չեն կարողանա տեսնել այդ մենամարտը։ Սակայն երբ վերականգնվեմ, ամբողջ ուժերս կտրամադրեմ մարզումներին՝ կրկին ռինգ վերադառնալու համար։ Այդ ժամանակ կնշանակենք հաջորդ մենամարտի օրը»,- ասել է Չիսորան։

Հիշեցնենք, որ Ֆյուրին 2011 թվականին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր հայրենակցին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում