10:51  ,  22 հուլիսի, 2014

Կավանի. ՖԻՖԱ-ն պարզապես դուրս նետեց Սուարեսին աշխարհի առաջնությունից

Իհարկե, Լուիսը սխալ էր, եւ նման դեպքերում ֆուտբոլիստը պետք է պատժվի։ Սակայն չեմ կարծում, որ նման պատիժն համաչափ էր, ասել է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին՝ մեկնաբանելով կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Լուիս Սուարեսի հետ կապված միջադեպը Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում։

«Նրան պարզապես դուրս նետեցին աշխարհի առաջնությունից, մաքրեցին խաղադաշտերից։ Ոչ մի ֆուտբոլիստ արժանի չէ նման վերաբերմունքի։ Նրանք այսպիսի իրավիճակում շատ ագրեսիվ վարք դրսեւորեցին»,- Կավանիի խոսքը մեջբերում է Todomercadoweb.es-ը։

Հիշեցնենք, որ իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար Սուարեսը չորս ամսով հեռացվել է ֆուտբոլից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով