10:29  ,  22 հուլիսի, 2014

«Բորուսիայի» պաշտպանը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, փոխանցում է Sport.es-ը։ Պաշտոնապես տրանսֆերի մասին պետք է հայտարարվի այս շաբաթվա ընթացքում։ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 20 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնան»։ Հիշեցնենք, որ Հումելսը Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում