10:06  ,  22 հուլիսի, 2014

«Մոնակոն» ցանկանում է ձեռք բերել Լոպեսին, սակայն նա մտադիր չէ հեռանալ «Ռեալից»

«Մոնակոյի» մարզչական շտաբը հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալի» իսպանացի դարպասապահ Դիեգո Լոպեսի ծառայություններով, հաղորդում է Marca-ն։

Կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի շուրջ ակումբների բանակցությունների ժամանակ Ֆրանսիայի փոխչեմպիոնի ղեկավարությունը փորձում էր գործարքի մեջ ընդգրկել նաեւ Լոպեսին։ Սակայն Արքայական ակումբը մերժել է այդ առաջարկը։ Դարպասապահը մտադիր չէ հեռանալ «Ռեալից»։

Հիշեցնենք, որ իսպանական ակումբը մտադիր է ձեռք բերել «Լեւանտեի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասին, ով պետք է հիմնական կազմի տեղի համար մրցակցի Իկեր Կասիլյասի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում