09:49  ,  22 հուլիսի, 2014

Կարլո Անչելոտին գոհ է Ֆերնանդո Հիերոյի աշխատանքից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի զղջում Արքայական ակումբի նախկին ավագ Ֆերնանդո Հիերոյին իր օգնականը նշանակելու մասին, հաղորդում է Marca-ն։

Անչելոտիի հետ առաջին հանդիպման ժամանակ իսպանացին ասել էր, որ ցանկանում է սովորել եւ փորձ ձեռք բերել։ Արքայական ակումբի ֆուտբոլիստները մեծ խանդավառությամբ էին ընդունել Հիերոյի նշանակման մասին լուրը։ Մարզումների մեկ շաբաթվա ընթացքում իտալացի մասնագետը համոզվել է, որ Հիերոն գերազանց է լեզու գտնում ֆուտբոլիստների հետ։

Հիշեցնենք, որ Հիերոն «Ռեալում» փոխարինեց Զինեդին Զիդանին, որ գլխավորել է Արքայական ակումբի երկրորդ թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում