09:27  ,  22 հուլիսի, 2014

«Բարսելոնան» առաջարկում է 35 միլիոն եվրո Կուադրադոյի համար

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է իտալական «Ֆիորենտինայի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոյին ձեռք բերելու փորձերը, հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկում է 35 միլիոն եվրո։ Իսպանիայի փոխչեմպիոնը մտադիր է կոլումբացու համար պայքարել մինչեւ տրանսֆերային պատուհանի ավարտը։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է Կուադրադոյին փորձարկել Դանիել Ալվեշի խաղային դիրքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս