00:27  ,  22 հուլիսի, 2014

«Բարսելոնան» եւ «Վալենսիան» համաձայնեցրել են Մաթյեի տրանսֆերը

Կատալոնական «Բարսելոնան» եւ իսպանական «Վալենսիան» համաձայնության են եկել ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մաթյեի տրանսֆերի շուրջ, հաղորդում է Goal.com-ը։

Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի 22-ին։ Ակումբները բանակցություններ էին վարում մի քանի շաբաթ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վալենսիան» Մաթյեի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում 30-ամյա Մաթյեն իսպանական ակումբի կազմում մասնակցել է 32 հանդիպման, խփել երեք գնդակ եւ կատարել մեկ արդյունավետ փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս