16:50  ,  21 հուլիսի, 2014

Տարխանով. Մանուչարյանը ստիպված էր բաց թողնել մարզումները

Եկատերինբուրգի «Ուրալի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովն ամփոփել է ավստրիական հավաքը՝ անդրադառնալով նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանին ով առողջական խնդիրներ ուներ վերջին շրջանում:

«Ցավալի է, որ որոշ առողջական խնդիրներ կային Մանուչարյանի ու Ֆիդլերի մոտ: Նրանք ստիպված էին բաց թողնել մի քանի մարզումներ: Սակայն ապաքինվեց Նովիկովը, իսկ հավաքի վերջին 3 օերերին Մանուչարյանը մարզվում էր ընդհանուր խմբի հետ»,- ասել է Տարխանովը, փոխանցում է «Ուրալի» կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում