15:28  ,  21 հուլիսի, 2014

Պաշտոնական. Խամես Ռոդրիգեսն՝ ԱԱ-2014-ի լավագույն գոլի հեղինակ

«Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի՝ ուրուգվայցիների դեմ ԱԱ-2014-ի 1/8 եզրափակիչի խաղում խփած առաջին գոլը ճանաչվել է Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ամենագեղեցիկ գոլ, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը

ՖԻՖԱ-ի կայքում անցկացված հարցման արդյունքում երկրորդ տեղը գրավել է Հոլանդիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիի խփած գոլն իսպանացիների դեմ առաջին տուրի խաղում:

Հիշեցնենք, որ 23-ամյա Խամես Ռոդրիգեսը 6 գոլով դարձել էր աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով