15:19  ,  21 հուլիսի, 2014

Շումախերը շուտով կարող է վերադառնալ տուն

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը հիվանդանոցից կարող է դուրս գրվել այս ամռանը: 45-ամյա գերմանացին վերականգնողական կուրսը կարող է շարունակել տնային պայմաններում, հաղորդում է Motosport-ը:

7 ամիս կոմայի մեջ գտնվելուց հետո Շումախերին Գրենոբլի հիվանդանոցից տեղափոխել էին Լոզանի վերականգնողական կենտրոն, որը շատ մոտ է մարզիկի տանը:

Շումախերի բժիշկը հայտնել է, որ գերմանացու բուժումը տանը շարունակելը կլինի բարդ, սակայն այդպիսի իրավիճակում գտնվող հիվանդի դեպքում դա ճիշտ որոշում է:

Հիշեցնենք, որ լեգենդար ավտոարշավորդը կոմայի մեջ էր հայտնվել ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում