13:44  ,  21 հուլիսի, 2014

Տիգրան Պետրոսյանը հաղթեց Վարշավայում, Կարեն Գրիգորյանը մոտենում է տիտղոսին

Տիգրան Լ. Պետրոսյանը նվաճել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված Նայդորֆի հուշամրցաշարի հաղթողի տիտղոսը: Շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ նվաճեց առաջին մրցանակը: Նույն արդյունքը գրանցեցին եւս 6 մասնակիցներ, ովքեր Պետրոսյանին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով: Հրանտ Մելքումյանը մրցաշարն ավարտեց 5,5 միավորով: 

Կարեն Գրիգորյանն Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող բաց մրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Կարեն Մովսիսյանն ունի 5 միավոր: 

Լեւոն Բաբուջյանը Վրաստանի Փոթի քաղաքում կայացած Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությունում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 1-2-րդ տեղերը բաժանեց իսրայելցի գրոսմայստեր Վիտալի Գոլոդի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Բաբուջյանին շնորհվեց երկրորդ մրցանակը: Հովիկ Հայրապետյանը 6,5 միավորով գրավեց երրորդ տեղը, հայտնում է Armchess-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում