12:48  ,  21 հուլիսի, 2014

Մեյվեզերը հնարավորություն կտա Պակյաոյին

Աշխարհի լավագույն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը պատրաստ է մենամարտ անցկացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակյաոյի հետ, գրում է Daily Mail-ը:

Սուպերմիջին քաշային կարգում WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Մեյվեզերն այդ մենամարտը կկազմակերպի միայն մեծ գումարների համար: Մենամարտը կկայանա 2015-ի մայիսին: Ավելի վաղ ամերիկացին հայտնել էր, որ այդ ժամանակ անցկացնելու է մենամարտ, որը դառնալու է մեծ անակնկալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում