11:48  ,  21 հուլիսի, 2014

Live your goals-ն՝ Արմավիրում

Live your goals ծրագրի հերթական փուլը տեղի ունեցավ Արմավիր քաղաքում: Live your goals-ը ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել եւ մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց եւ աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձեւավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար:

Միջոցառմանը մասնակցում էին 55 աղջիկներ Արմավիրի մարզի դպրոցներից: Մասնակիցները 1.5 ժամվա ընթացքում կատարեցին ֆուտբոլային վարժություններ եւ անցկացրեցին ֆուտբոլային փոքր խաղեր: Մարզահագուստը, գնդակները եւ ֆուտբոլային այլ պարագաները տրամադրել էր ՖԻՖԱ-ն, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում