09:15  ,  21 հուլիսի, 2014

Դունգան դարձյալ գլխավորեց Բրազիլիայի հավաքականը

Բրազիլացի Դունգան երկրորդ անգամ գլխավորեց ֆուտբոլի աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը: 50-ամյա մասնագետը նոր պաշտոնում կներկայացվի հուլիսի 22-ին, գրում է O Globo-ն:

Դունգայի թեկնածությունն առաջարկել են ինչպես Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ղեկավար Ժոզե Մարիա Մարինը, այնպես էլ կազմակերպության ապագա նախագահ Մարկո Պոլո դել Ներոն:

Բրազիլացի մասնագետն իր երկրի ազգային թիմը գլխավորել է նաեւ 2006-2010-ը՝ այդ ընթացքում հաղթելով Ամերիկայի Գավաթում եւ Կոնֆեդերացիաների Գավաթում:

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Դունգան կփոխարինի Լուիշ Ֆելիպե Սկոլարիին, ով հեռացել էր աշխարհի 2014թ. առաջնությունից հետո: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Դունգան ազգային թիմում խաղացել է 1982-1998-ը՝ 91 խաղում խփելով 6 գոլ: 2012-2013-ը նա գլխավորել է նաեւ բրազիլական «Ինտերնասիոնալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս