20:35  ,  20 հուլիսի, 2014

«Արարատը» պարտվեց վրացական ակումբին

Թբիլիսիում հավաք անցկացնող Երեւանի «Արարատը» հուլիսի 20-ին անցկացրեց երկրորդ ստուգողական հանդիպումը: Մրցակիցը Վրաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Սիոնին» էր, որը հաղթեց 2:1 հաշվով:

Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց Դավիթ Գ. Գրիգորյանը, իսկ ընդմիջումից 2 րոպե առաջ մրցակիցը խփեց պատասխան գնդակը: Երկրորդ խաղակեսի վերջնամասում «Սիոնիին» հաջողվեց նաեւ հաղթանակ կորզել, հայտնում է «Արարատի» կայքը:

Երեւանյան ակումբի կազմում նորամուտը նշեցին ֆրանսիացի ֆուտբոլիստներ Զավեն Բուլուտը եւ Ռոբին դի Լաուրոն: Հավաքի վերջին խաղում «Արարատը» հուլիսի 23-ին կհանդիպի վրացական «Գագրային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով