18:49  ,  20 հուլիսի, 2014

«Շիրակն» ուժեղ էր «Փյունիկից»

Գյումրիի «Շիրակը» եւ Երեւանի «Փյունիկը» ստուգողական հանդիպում անցկացրին հուլիսի 20-ին: Գյումրիում կայացած խաղում դաշտի տերերն առավելության հասան 3:1 հաշվով:

«Շիրակից» առաջին խաղակեսի մեկնարկային 21 րոպեներին աչքի ընկան Ժան-Ժակ Բուգուին, Դրիսա Դիրասուբան եւ Գիանֆին, իսկ «Փյունիկից» ընդմիջումից հետո 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Տարոն Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Հայաստանի 2014/2015թթ. առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 2-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում