17:35  ,  20 հուլիսի, 2014

«Փյունիկը» փորձարկում է լեգեոնականների

Երեւանի «Փյունիկում» փորձաշրջան են անցնում երկու հարձակվողներ եւ մեկական կիսապաշտպան ու դարպասապահ, հայտնում է ակումբի կայքը:

Մեքսիկացի 24-ամյա հարձակվող Սեզար Ռոմերոն եւ ֆրանսիացի 26-ամյա ռմբարկու Կլայդ Լոնգան ժամանել են համապատասխանաբար «Մուրսիելագոս» եւ «Պալենսիա» ակումբներից:

Կիսապաշտպան Մաքսիմ Լյալյովը եւ դարպասապահ Անատոլիյ Այվազովը «Փյունիկին» միացել են ռուսական «Լոկոմոտիվից»: Այվազովը վերջերս հանդես է եկել Հայաստանի Մ-17 հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում